Այդպես էլ չեն դադարում Իսպանիայի ազգային ընտրանու և արքայական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասի արդեն այս մրցաշրջանի ավարտին ակումբը փոխելու մասին խոսակցությունները: Ըստ իսպանական «Մարկայի», անվանի դարպասապահով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը պատրաստ է քսան միլիոն եվրոյի զոհողության գնալու նրան ձեռք բերելու համար: Տեղեկացնենք, որ անցած մրցաշրջանում ստացած վնասվածքի պատճառով ու նաև «Ռեալի» այն ժամանակվա մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «թեթև» ձեռքով Կասիլյասը հայտնվեց հիմնական դարպասապահին փոխարինողի կարգավիճակում, իսկ այդ տխուր ավանդույթը շարունակեց ակումբի ղեկին հայտնված Անչելոտին: Ընթացիկ մրցաշրջանում լեգենդար դարպասապահը ակումբի կազմում բացառապես հայտնվում է Չեմպիոնների լիգայի ու երկրի գավաթի խաղերի ժամանակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ